Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Պետնախարարը խորհրդակցություն է անցկացրել Ստեփանակերտի քաղաքապետարանի անձնակազմի հետ եւ հանդիպում ունեցել թիվ 1 դպրոցում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Արցախի վարչական շրջաններում հանդիպումներից հետո՝ Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանն այսօր Ստեփանակերտի Խ. Աբովյանի անվան թիվ 1 դպրոցում խորհրդակցություն է
անցկացրել Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի և քաղաքապետարանի աշխատակիցների հետ, ծանոթացել մայրաքաղաքի խնդիրներին: Քննարկվել են հիմնականում ենթակառուցվածքների զարգացմանը վերաբերող հարցեր:

Խորհրդակցությունից հետո պետնախարարը հանդիպում է ունեցել
ավագանու անդամների, քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հաստատությունների ղեկավարների հետ:

Նշելով, որ հանդիպումների առաջին շարքն սկսել էր Բերդաձորի ենթաշրջանի Մեծ Շեն, Հին Շեն համայնքներից՝ ծանոթանալով փոքր համայնքների հոգսերին, Ռուբեն Վարդանյանն ասել է, որ այսօր եկել է լսելու մայրաքաղաքի խնդիրների մասին:

Հանդիպման մասնակիցների հարցերն ու մտահոգությունները հիմնականում վերաբերել են անվտանգությանը, Արցախի ապագային, մայրաքաղաքում ապաստարանների առկայությանն ու դրանց պահպանմանը, դպրոցների շենքային պայմանների բարելավմանը, մարզասրահների բացակայությանը և
այլն:

Պետնախարարը նշել է, որ խնդիրներին ծանոթանալը թույլ է տալիս սահմանել առաջնահերթությունները, հասկանալ և տեսնել, որտեղ՝ որ հարցն է առավել սուր և փորձել առաջին հերթին դրանց լուծումներ գտնել:

Նա տեղեկացրել է, որ ներկայում պետական-մասնավոր համագործակցությամբ մշակվում են մի շարք ծրագրեր, որոնք վերաբերում են թե՛ սոցիալական, թե՛ առողջապահության, թե՛ կրթության ոլորտներին:
Դրանք առաջին հերթին իրականացվելու են այն համայնքներում, որտեղ խնդիրները հրատապ լուծում են պահանջում:

Արցախի պետնախարարի աշխատակազմ