Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Պետության անվտանգության երաշխավոր բանակն այսօր ինքն անվտանգության խնդիրներ ունի.Վահագն Սարոյան

ՀՀ Զինված ուժերի գոյության 31 տարիների ընթացքում ի՞նչ խնդիրներ լուծվեցին: Ի՞նչ ունեինք նախկինում, ի՞նչ՝ ներկայում և ի՞նչ կունենանք վաղը: Հայոց բանակի ձևավորման տոնի և զինված ուժերի խնդիրների վերաբերյալ  Panorama.am-ին իր կարծիքն է հայտնել ռազմական փորձագետ Վահագն Սարոյանը:

«ՀՀ զինված ուժերը մեր պետության գոյության և ապագայի գրավականն է: Կուզենամ առիթից օգտվելով՝ շնորհավորել բոլորիս Հայոց բանակի կազմավորման առթիվ, ցանկանում եմ, որ եղած խնդիրներով հանդերձ, բանակը զարգացման, հետագա լինելիության, պետության անվտանգության երաշխավորը լինելու գործառույթը շարունակի կատարել պատվով, այնպես, ինչպես կատարել էր: Բանակը Հայաստան պետության ստեղծման և գոյության համար ամենաանկյունաքարային նշանակությունն է ունեցել և շարունակում է ունենալ: Ցանկացած զարգացած, ուժեղ պետություն ունի ուժեղ բանակ, իսկ ուժեղ բանակ ունենալը և պահելը փոխադարձաբար կարևորում է ուժեղ պետություն ունենալը:

2023 թվականն ենք, արդեն որերորդ տարի է մենք նշում ենք Հայոց բանակի կազմավորման տարեդարձը: Տոնը միայն բանակինը չէ, այդ օրը հայերը շնորհավորում են մեկը մյուսին, այն համազգային տոն է: Հային բանակի օրվա կապակցությամբ տոնական տրամադրությունների վերադարձնելը շատ կարևոր է և այդտեղ յուրաքանչյուրս անելիք ունենք: Պահում ենք բանակ, բանակը պահում է մեզ, պահում է պետությունը:

Ինչ վերաբերում է խնդիրներին, ապա դրանք բանակի ներքին անվտանգության հիմնահարցերն են, որոնք առկա են: Զինված ուժերն ինքը հանդիսանում է պետության, հասարակության անվտանգության երաշխավոր, բայց այսօր արդեն բանակն ինքն ունի անվտանգության խնդիրներ, ներքին դիմադրության, իմունազկման հարցեր են առաջացել, որոնք բանակը և պետությանը կանգնեցրել են այսպիսի մարտահրավերների առաջ:

Ցանկանում եմ այս տոնի կապակցկությամբ ոչ միայն շնորհավորանքս հղել, այլ նաև հուսալ և հավատալ այն իրողությանը, որը կբերի մեզ զարգացած զինված ուժեր, զարգացած, ուժեղ և ամուր պետություն, իր սհամանները երբեք չշահարկող, կամ տարբեր համատեքստերում չառծարծող պետություն: Այսօր բանակում կատարվող այս ողբերգական և ցավալի իրադարձությունները ստվերում են տոնական տրամադրությունները:

Ես ցանկանում եմ, որ այսուհետ՝ 2023 թվականից սկսած մեր բանակի, պետության, ժողովրդի ամրության համար լինեն կարևորագույն ժամանակահատվածներ՝ զարգացումն ապահովելու նպատակով: Այսօր շատ է խոսվում անվտանգության խնդիրների մասին, անգամ ռազմաքաղաքական ղեկավարության մակարդակով խոսվում է, որ մենք ունենք անկվտանգության խնդիրներ: Անվտանգության խնդիրներ չունենալու համար առաջին հերթին պետք է ամրացնել և զարգացնել բանակը, նրա ներքին անվտանգության խնդիրները լուծել, որպեսզի ամուր բանակը արդեն լուծի մեր առաջ ծառացած աննվտանգային մարտահրավերները»: