Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՊՆ-ն հայտարարում է զորակոչիկների ընտրություն

Պաշտպանության նախարարությունը հայտարարում է ձմեռային զորակոչի շրջանակում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիներին զինված ուժերի պատվո պահակային վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին։

Նախարարությունից մանրամասնում են, որ զորակոչիկների ընտրությունն անցկացվելու է N զորամասում՝ հետևյալ ժամանակացույցով.

ա) 2023թ․ հունվարի 11-ին՝ ժամը 10։00-ին, ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Երևանի տարածքային ստորաբաժանումների զորակոչիկներից,


բ) 2023թ․ հունվարի 12-ին՝ ժամը 10։00-ին, ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության մարզային տարածքային ստորաբաժանումների զորակոչիկներից։

Զինված ուժերի պատվո պահակային վաշտում ծառայել ցանկացող զորակոչի ենթակա քաղաքացիները դիմումների ներկայացման համար կամ այլ հարցերի դեպքում կարող են դիմել ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներ: