ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան մտադիր է ՖԻՖԱ-ին ապացույցներ ներկայացնել առ այն, որ ԱԱ-2022-ի խմբային փուլի երկրորդ տուրի՝ Պորտուգալիա-Ուրուգվայ խաղի առաջին գոլը հեղինակել է Կրիշտիանու Ռոնալդուն: Այս մասին հայտնել է El Chiringuito-ն:

Հիշեցնենք՝ Ռոնալդուն փորձել է եզրափակել Բրունու Ֆերնանդեշի փոխանցումը, և, նարավոր է դիպչել է գնդակին, սակայն ՖԻՖԱ-ն գոլը գրանցել է Ֆերնանդեշի անվան դիմաց: Նա, փաստորեն, այս խաղում դուբլ է ձևակերպել՝ խաղավարտին անվրեպ իրացնելով 11-մետրանոցը:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Նման նյութեր