Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Պուշկինոյում բնակիչը ռուսական անձնագրով էր եկել ընտրության

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Շատ մարդ տանը նստած՝ չի գալիս ընտրության. ասում են՝ ո՞ւմ ընտրենք, էսքանից հետո՝ էլ ի՞նչ: Առուշի (Առուշանյան-Ն. Գ.) նման, Մամիկոնի (Ասլանյան-Ն. Գ.) նման տղեքին տարան նստացրին… Մարդիկ ասում են՝ Վրույրին ընտրենք՝ իրան էլ կնստացնեն. խի՞ վատություն անենք էդ տղուն». Լոռու մարզի Գյուլագարակ խոշորացված համայնքի Պուշկինո վարչական շրջանի բնակիչներն են կիսվում իրենց տպավորություններով: Տեսախցիկի առաջ խոսելու առաջարկս մերժում են՝ «գան մե՞զ էլ բռնեն»:

Հիշեցնենք, Լոռու մարզի Գյուլագարակ համայնքում այսօր ավագանու ընտրություններ են: Համայնքի ղեկավարի պաշտոնի համար այստեղ մրցում են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Ապրելու երկիր» կուսակցությունները:

Պուշկինոն համայնքի ամենափոքր բնակավայրն է: 278 ընտրող ունի: Ըստ տեղացիների, այստեղ հազիվ 100 մարդ է ապրում, հիմնականում մեկնել են ՌԴ՝ արտագնա աշխատանքի: ՌԴ-ում, մասնակի զորահավաքից հետո, երբ այդ թվում նաեւ զորակոչային տարիքում գտնվող հայերը սկսեցին լքել ՌԴ-ն, Պուշկինոյից առայժմ վերադարձած մարդ չունեն:

Այստեղ ընտրությունները հանգիստ են անցնում: Ժամը 14.00-ի դրությամբ, ընտրության մասնակցածների թիվը 59 էր: Հանձնաժողովի նախագահը գոհ է այս արդյունքից, քանի որ, իր գնահատմամբ, փաստացի ընտրողների թիվն անհամեմատ ավելի բարձր է, քան փաստացի բնակիչներինը:

Մանրամասները՝ տեսանյութում՝ քիչ անց

«Ապրելու երկիր» կուսակցության վստահված անձ Դավիթ Այվազյանն էլ մեզ հետ զրույցում նկատեց, որ արտառոց միջադեպեր չեն գրանցվել. մեկ դեպք է եղել, երբ մարդը եկել է ընտրության ու տեղում պարզվել է, որ ռուսական անձնագիր ունի, բայց ընտրացուցակում նրա անունը եղել է: Ինչեւէ, նա չի կարողացել մասնակցել ընտրության:

Մնացածներն ինչո՞վ են զբաղվում, մեր հարցին՝ երիտասարդներից մեկը հումորով պատասխանեց. «Դիվանիներն էլ ջարդվեցին, նորը չենք կարողանում առնել, պատի տակ ենք նստում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ