Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Պրակտիկ դաշտում պետք է աշխատանքի տեմպը փոխենք, բոլորիս է վերաբերում՝ ինձնից սկսած. Նիկոլ Փաշինյան

«Զեկուցվող նախագծով 1 մլրդ 342 մլն դրամ է հատկացվում  8՝ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին սուբվենցիոն ծրագրերի պետության մասնաբաժինը փակելու համար»,-կառավարության նիստում հայտնեց  ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

Նախարարը նաև տեղեկացրեց, որ չզեկուցվող հարցերից մեկով էլ 960 միլիոն դրամ է հատկացվել 5 մարզի սուբվենցիոն ծրագրերին և դրանով հիմնականում 2022 թվականի ծրագրերն ավարտվում են և պետությունն էլ հատկացրել է 14 մլրդ դրամ: 

Նիկոլ Փաշինյանն էլ ընթերցեց բոլոր ծրագրերը:

Նա նաև նախարարաից տեղեկացավ, թե ինչպես է կատարվում կառավարության որոշումը, որով սահմանվել էր, որ մարզպետարանները պետք է մինչև ընթացիկ տարվա վերջ ներկայացնեն հաջորդ տարվա սուբվենցիոն ծրագրերի հայտերը, որպեսզի դրանք հասցնեն իրականացվեն:

Գնել Սանոսյանի պարզաբանումը, թե ժամկետն ուշացնող մարզպետարաններ կան, այնքան էլ չբավարարեց Փաշինյանին և նա հայտարարեց, որ պետք է ավելի ինտենսիվ աշխատել:

«Ոչ միայն այս ոլորտում, այլ բոլոր ոլորտներում մենք պետք է մեր աշխատանքի տեմպը փոխենք, այն շատ կարևոր բան է, մի քիչ ավելի արագ պետք է անենք: Ճիշտ է՝ կարգավորումներն արել ենք, բայց պրակտիկ դաշտում պետք է աշխատանքի տեմպը փոխենք, բոլորիս է վերաբերում, ինձնից սկսած՝ մյուսներով ավարտված»,-ասաց Փաշինյանը: