Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Project Management անվճար դասընթացն ընդունում է հայտեր

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի կողմից՝ «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի ներքո կազմակերպվում է Project Management անվճար դասընթաց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև հունվարի 30-ը։ Դասընթացի տևողությունը 2 ամիս է, որն անցկացվելու է Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում:

Դասընթացը կանցկացնի Uprove ընկերության հիմնադիր Սիրանուշ Կոստանյանը, ով ոլորտում է ավելի քան 6 տարի, իսկ Uprove ընկերությունը զբաղվում է նախագծերի կառավարման, խորհրդատվական և կառավարման «ճկուն» մոտեցումների մշակման ծառայությունների մատուցմամբ։

«Աշխարհում ընկերությունների ավելի քան 71%-ը նախագծերի ղեկավարումն իրականացնում է Agile մտածելակերպի և համապատասխան framework-ների շնորհիվ։ Այդ ընկերություններից են Apple-ը, Microsoft-ը, Cisco-ն, Netflix-ը և այլ համաշխարհային առաջատարներ։ Agile Manifesto-ի հիմնադիրներն արդեն երկար տարիներ են պնդում և իրենց տրանսֆորմացիաներով ապացուցում, որ Agile-ը դուրս է եկել ՏՏ նախագծերի ոլորտից և կիրառելի է՝ անկախ ոլորտային ուղղվածությունից»,- նշում է դասընթացավարը։