Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունը նախազգուշացում էր ու այնպիսի տպավորություն էր, որ վերջին նախազգուշացումն է». Վիգեն Հակոբյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Այսօր «Այսօրվա եւ վաղվա Հայաստանը. ինչ ունենք եւ ինչին պետք է հասնել» թեմայով քննարկման ժամանակ խոսելով Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարության մասին՝ ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանն ասաց, որ մենք մենակ մուննաթ ենք գալիս ուրիշների վրա, դրա համար չենք կարողանում մեր անվտանգային համակարգը կարգի բերել: Ըստ նրա, ԵՄ առաքելություն Հայաստան հրավիրելով՝ դատարկ տեղը մեր հարաբերությունները փչացնելու ենք Իրանի հետ:

«Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանն ասաց. «Պատկերացրեք, Ադրբեջանը հարձակվում է, Ռուսաստանը ձեռքերը լվանում է, ասում է՝ ձեր դաշնակիցը Եվրոպան է, թող Եվրոպան էլ ձեզ օգնի, ի՞նչ է լինելու՝ ուղիղ այն, ինչ հիմա լինում է Ուկրաինայում, մենք շարունակելու ենք տարածքներ կորցնել: Երկու երկիր զինված ուժով որոշակի չափով հիմա հակազդում են Ադրբեջանին՝ Իրանը եւ ՌԴ-ն: Գուցե դա այն չափով չի, ինչ մենք կուզեինք, բայց հակազդում են: Հիմա դուք նրանց չեզոքացնում եք, ասում եք՝ լավը չեք դուք, դուք մեզ պետք չեք, թողեք գնացեք, մենք կբերենք ԵՄ դիտորդներին, մեզ կօգնեն: Ուկրաինայից լա՞վն եք դուք, դրանից ավելի՞ եք ստանալու»:

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն ասաց, որ ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունը նախազգուշացում էր ու այնպիսի տպավորություն էր, որ վերջին նախազգուշացումն է. «Բոլորն ըմբռնեցին իրավիճակի լրջությունը ու պատահական չէ,որ կոլեկտիվ Արեւմուտքի անունից պատասխան տվեց ԱՄՆ պետդեպարտամենտը: Հայտարարեց, որ մենք խաղաղապահների հետ գործ չունենք, քանի որ 2020-ին, երբ որոշում ընդունվում էր, թե ով է լինելու տարածաշրջանում, մենք չկայինք, բայց մնացած հարցերում մենք շարունակելու ենք աշխատել, այսինքն, ՌԴ-ից եկած այդ մարտահրավերը ԱՄՆ-ն ընդունեց, ասեց՝ դա շարունակվելու է, առայժմ խաղաղապահների հետ մենք գործ չունենք, բայց Հայաստանի տարածքը դառնում է գեոքաղաքական մարտերի տարածք: Այն, որ խոսում էին՝ Հայաստանը վերածվելու է Սիրիայի, դա շատ մոտ է իրականության»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ