Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՌԴ ԱԳՆ. Լեռնային Ղարաբաղ ՄԱԿ-ի խաղաղապահներ ուղարկելու գաղափարը հազիվ թե իրատեսական լինի

Ղարաբաղ ՄԱԿ-ի խաղաղապահներ ուղարկելու գաղափարը դժվար թե իրատեսական լինի, տարածաշրջանում խաղաղության և անվտանգության վերականգնման խնդիրները արդյունավետորեն լուծում է ռուսական խաղաղապահ զորախումբը։ Այդ մասին «ՌԻԱ նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն Պետր Իլյիչևը:

Նա նշել է, որ միջազգային և օտարերկրյա կազմակերպություններից Ղարաբաղում դեռ աշխատում է միայն Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն,  իսկ «ՄԱԿ-ի մարդասիրական գործակալությունները ադրբեջանցիներից և հայերից թույլտվություն չեն ստացել մուտք գործելու անկլավ, նույնիսկ կարիքների գնահատման առաջնային առաքելություն իրականացնելու համար»:

Իլյիչևի խոսքով՝ «դժվարություններն առաջանում են կողմերի հետ քաղաքական առումով հավասար հեռավոր դիրք պահպանելու անկարողության պատճառով, ներառյալ տարածաշրջան մուտքի և ելքի եղանակների, հաշվետվությունների, վերահսկողության և մարդասիրական գործունեության կառուցման իրավական հիմքերի առոմով»:

«Այս պայմաններում Լեռնային Ղարաբաղին նույնիսկ միջազգային մարդասիրական օգնություն տրամադրելու հարցում առաջընթաց չկա, միջազգային խաղաղապահ կոնտինգենտի գործուղման գաղափարի գործնական իրականացումը, որն առավել ևս կպահանջի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թույլտվությունը, դժվար թե իրատեսական լինի»-ասել է Իլյիչևը և հավելել է. «Մենք ելնում ենք նրանից, որ ռուսական խաղաղապահ զորախումբը արդյունավետորեն հաղթահարում է Լեռնային Ղարաբաղում խաղաղության և անվտանգության վերականգնման բոլոր խնդիրները»։

Բացի այդ, նշել է ռուս դիվանագետը, խաղաղապահ առաքելությունները, որոնք տեղակայված են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատի ներքո, միշտ չէ, որ վայելում են ընդունող պետությունների վստահությունը։

«Որոշ դեպքերում վերջիններս հանդես են գալիս «Կապույտ սաղավարտների» դուրսբերման օգտին դրանց ցածր արդյունավետության պատճառով: Հետևաբար, հարցը ոչ այնքան այն է, թե ով է թույլ տվել խաղաղապահ գործողությունը, որքան հակամարտության երկու կողմերի բարի կամքի առկայությունն է՝ դրա դադարեցման և հետևանքների վերացման հարցում»,-ասել է Իլյիչևը։