Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՌԴ ԱԳՆ տհաճ անակնկալը ռուսական ծիրում գործող հայ քաղաքագետներին

Գազի ներմուծման մասին Բաքվի եւ ԵՄ-ի միջեւ ստորագրված համաձայնագիրը չի հակասում Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի դրույթներին։ Այս մասին  ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ-ի Տեղեկատվության եւ մամուլի վարչության փոխտնօրեն Իվան Նեչաեւը։ «Խոսքն էներգետիկայի ոլորտում ռազմավարական համագործակցության գծով փոխըմբռնման հուշագրի մասին է, որը ստորագրվել է Ադրբեջանի եւ ԵՄ-ի միջեւ հուլիսի 18-ին։ Չենք կարծում, որ այսպիսի ճյուղային փաստաթուղթը կարող է հակասել Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ փետրվարի 22-ին ստորագրված դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի դրույթներին»,- ասել է Նեչաեւը։

Բաքվի եւ ԵՄ-ի միջեւ գազի մատակարարման պայմանագրի կնքումից հետո ռուսական ծիրում գործող հայ քաղաքագետները մեկնաբանում էին, որ դա Բաքվի կողմից հակառուսական քայլ է, շատերն էլ ենթադրում էին, որ դա անպատիժ չի մնա։ Նույնիսկ այյն ամենից հետո, ինչ կատարվում է մեր աչքի առաջ, նման մեկնաբանությունները չեն դադարում։

Բաքվի եւ ԵՄ-ի միջեւ այդ համաձայնագիրը ոչ միայն չի հակասում ՌԴ-Բաքու ռազմավարական դաշնակցությանը, ինչպես հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն, այլեւ ավելի է ամրապնդում այն։ Բանն այն է, որ այդ համաձայնագրով Ռուսաստանը հնարավորություն է ստանում Բաքվի միջոցով «գորշ սխեմաներով» վաճառել իր գազը Եվրոպայում, եթե Եվրոպան ռուսական գազի էմբարգո մտցնի։ Թեեւ, մինչ այդ էլ ՌԴ-ն ամենայն հավանականությամբ արդեն սկսել է այդ սխեմայի կիրառումը․ այդպիսով, մի կողմից, նվազեցնում է գազի ուղիղ մատակարարումը Եվրոպային՝ ճնշում գործադրելու համար, մյուս կողմից ապահովում է արժույթի կայուն հոսք։ Կրեմլամերձ փորձագետները, ինչպես նաեւ Թուրքիայի պաշտոնյաները չեն էլ թաքցնում այս հանգամանքը։