Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՌԴ դեսպանը կանչվել է Կանադայի ԱԳՆ՝ ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրենքի պատճառով

Օտտավայում Ռուսաստանի դեսպան Օլեգ Ստեպանովը կանչվել է Կանադայի ԱԳՆ, որպեսզի մտահոգություն հայտնեն ՌԴ-ում ԼԳԲՏ քարոզչությունն արգելող նոր օրենքի առնչությամբ և չհամաձայնեն իրենց մեդիա ռեսուրսներում դիվանագիտական առաքելության կողմից այն մեկնաբանելու փաստի առիթով։ «ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ այդ մասին լրագրողներին ասել է ինքը՝ Ստեփանովը։

Դեսպանատան պաշտոնական թվիթերյան միկրոբլոգում հրապարակված խաչով ջնջված ծիածանի գույներով դրոշի պատկերը և մակագրությունն այն մասին, որ ընտանիքը բաղկացած է տղամարդուց, կնոջից և երեխաներից, լայն արձագանք է գտել Կանադայում։

«Հրավիրել էր փոխարտգործնախարար Սանդրա Մաքքարդելը, ով հայտնել է Կանադայի կառավարության անհանգստությունը մեր օրենսդրական նախաձեռնությունների առնչությամբ՝ երիտասարդ սերնդին փրկելու ոչ ավանդական քարոզչությունից, որը նրանք համարում են մարդու համընդհանուր իրավունքներին հակասող»,-մանրամասնեց Ստեպանովը։

Մաքքարդելը, ըստ դեսպանի, նաև իր «անհամաձայնությունն ու մտահոգությունն է հայտնել դեսպանատան լրատվական պորտալներում ավանդական արժեքների պաշտպանության համար հայտարարությունների հրապարակման առնչությամբ»։

Ստեպանովն ասել է, որ հիմնավոր արձագանք է տվել և արևմտյան կառավարությունների քննադատությունն անվանել է «միջամտություն Ռուսաստանի ներքին գործերին» և «ինքնիշխան պետության անկախ օրենսդրական գործընթացի վրա ազդելու փորձ»։