Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՌԴ հակահայ հերթական թշնամական ակտը ՄԱԿ-ում

«ՄԱԿ-ի կանոնադրությունը պարունակում է տարածքային ամբողջականության հարգման սկզբունքը, սակայն նման հարգանքը, միջազգային իրավունքին համապատասխան, անվերապահ չէ, – ասել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանի ներկայացուցիչ Նեբենզիան՝ ներկայացնելով Ուկրաինայի օկուպացված տարածքներում կեղծ հանրաքվեների արդյունքները։ – Դրա էությունը հետեւյալն է՝ բոլոր պետությունները պարտավոր են հարգել ցանկացած պետությունների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, որոնց կառավարությունները հարգում են ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը և ներկայացնում են իրենց տարածքում ապրող բոլոր ժողովուրդներին»:

Նույն ՄԱԿ-ում մի քանի օր առաջ Ռուսաստանը տապալեց Հայաստանի դեմ ագրեսիայի հարցով Անվտանգության խորհրդի քննարկումներն ու բանաձեւի ընդունումը։ Հայաստանի դեմ թուրքերի հետ 2020-ի սեպտեմբերի 27-ի արշավի եւ նոյեմբերի 9-ի թղթի նպատակներից մեկը Արցախի Հանրապետության եւ կարգավիճակի ոչնչացումն էր։ Կրեմլը հայտարարեց, որ Արցախի հարցը լուծված է, Արցախը Ադրբեջանի տարածք է։ Նման կերպ, ՌԴ-ն փաստացի հայտարարում է, որ նոյեմբերի 9-ից հետո իր առաջնորդությամբ Բաքվի ներխուժումների շրջանները «ադրբեջանական» են, քանի որ սահմանազատում արված չէ։ Սակայն նույնիսկ այդ սահմանազատումը, որի համար հանձնաժողովներ են ստեղծվել, Մոսկվան թույլ չի տալիս իրականացնել, ինչը հաստատվեց արդեն պաշտոնական հայտարարություններով։ Հասկանալի է, թե ինչու, այդ թվում՝ Նեբեզնյայի հայտարարություններից։

Բաքվի վարչակազմը հարգո՞ւմ է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը եւ ներկայացնո՞ւմ է իր տարածքում ապրող ժողովուրդներին, ինչպես փաստացի սահմանում է ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչը, որի ղեկավարը հայտարարել է, թե «Ղարաբաղը Ադրբեջանի տարածք է»։ Առաջնորդելով ու աջակցելով Բաքվին ինքնորոշման իրավունքը ոչնչացնելու հարցում, ի՞նչ է ակնկալում Ռուսաստանը ՄԱԿ-ում, իր ծաղրանկարային հանրաքվեների «օրինականացման» փորձերով։

Հայաստանը ներկայացուցիչ ունի՞ ՄԱԿ-ում, որը պետք է առաջինը ՄԱԿ ամբիոնից ապտակ հասցնի ՌԴ ներկայացուցչին, Արցախի Հանրապետության ու նրա հանրաքվեի ոչնչացման համար ուղիղ պատասխանատվության տակ դնելով Ռուսաստանին։