Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՌԴ-ի հետ ռազմատեխնիկական համագործակցության գործընթացը իրականցվում է կնքված պայմանագրերին համապատասխան. ՊՆ. MediaHub

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ռուսաստանի Դաշնության հետ ռազմատեխնիկական համագործակցության գործընթացը իրականցվում է կնքված պայմանագրերին համապատասխան։ Այս մասին MediaHub.am-ի հարցմանն ի պատասխան գրավոր նշել են ՀՀ ՊՆ-ից։

MediaHub.am-ը ՊՆ-ից հետաքրքրվել էր՝ արդյոք պատերազմից հետո ՌԴ-ն Հայաստանին զենք մատակարարել է, ՌԴ-ն մեզ զենք վաճառել է, թե՞ մինչ այս պահը հրաժարվում է վաճառել։ Նման հարցում ուղարկել էինք ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության մշտական հանձնաժողովի անդամ Գագիկ Մելքոնյանի հայտարությունից հետո, թե պատերազմից հետո ՌԴ–ն Հայաստանին որևէ զենք չի վաճառել, միայն խոստումներ է տվել, որոնք այդպես էլ իրականություն չեն դարձել։

Ներկայացնենք ՊՆ-ի պատասխանն ամբողջությամբ։

«Ի պատասխան ՀՀ պաշտպանության նախարարությանն ուղղված սեպտեմբերի 21-ի Ձեր գրությամբ ներկայացված հարցադրումների հայտնում ենք՝ ՀՀ զինված ուժերի կարիքների համար սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերումները երբևէ չեն ընդհատվել։ Ռուսաստանի Դաշնության Ռուսաստանի Դաշնության հետ ռազմատեխնիկական համագործակցության գործընթացը իրականցվում է կնքված պայմանագրերին համապատասխան»,-նշված է գրավոր պատասխանի մեջ։