Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՌԴ Նախագահի աշխատակազմից հայտնել են, որ Ռուսաստանի դեմ ընդհանուր առմամբ 1160 պատժամիջոց է սահմանվել

Հուլիսի վերջի դրությամբ Ռուսաստանի դեմ 1160 տնտեսական պատժամիջոց է սահմանվել։ Այս մասին Ռուսաստանի երիտասարդ քաղաքագետների «Դիգորիա» ֆորումի բացման արարողության ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոն: Լուրը փոխանցում է «ՌԻԱ նովոստի»-ն։

Նրա խոսքով՝ նման քանակի սահմանափակող միջոցներ երբևէ չեն կիրառվել որևէ այլ պետության նկատմամբ։

«Հուլիսի վերջի դրությամբ Ռուսաստանի դեմ 1160 տնտեսական պատժամիջոց է սահմանվել»,-ասել է Կիրիենկոն։

Մայիսի առաջին կեսին Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտնել էր, որ 2014 թվականից ի վեր Ռուսաստանի դեմ 10128 պատժամիջոց է սահմանվել։ Նա ընդգծել է, որ դա ավելին է, քան ցանկացած այլ պետության դեմ՝ պատմության ողջ ընթացքում։