Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՌԴ օդանավակայանները զորակոչիկների ցուցակներ են ստացել․ հատուկ ռեժիմ է մտցվել

Սանկտ Պետերբուրգի Պուլկովո օդանավակայանը զինկոմիսարիատներից ստացել է մասնակի մոբիլիզացիայի ենթակա անձանց ցուցակները, հայտնում է Fontanka-ն՝ հղում անելով աղբյուրներին։ Ցուցակում գտնվողներին մերժում են հատել սահմանը և ուղարկում են զինկոմիսարիատներ։

The Bell-ի չորս աղբյուրներ հայտնել են, որ զորակոչի ենթակա տղամարդկանց ցուցակներ են ստացվել օդանավակայանների սահմանային անցակետերում, այդ թվում՝ Մոսկվայում, նրանք արդեն ստուգում են զորակոչի տարիքի տղամարդկանց, ոմանց արգելվում է դուրս գալ, գրում է BBC-ն:

Ինչպես բացատրել է The Bell-ի զրուցակիցներից մեկը, կոնկրետ քաղաքացու ելքի արգելքի մասին տեղեկատվությունը մտնում է MIR սահմանային հսկողության ընդհանուր տեղեկատվական համակարգ։ Տվյալների բազան թարմացվում է երկու ժամը մեկ անգամ, զինկոմիսարիատներից արգելքները ստացվում են մաս-մաս։