Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՌԴ-ում 2022 թվականի առաջին կիսամյակում հանցագործություններից հասցված վնասը կրկնակիից ավել աճել է՝ հասնելով կես տրիլիոնի

Ռուսաստանում 2022 թվականի առաջին կիսամյակում գրանցվել է տարբեր հանցագործությունների գծով վնասի կտրուկ աճ՝ գրեթե կես տրիլիոն ռուբլի կամ ավելի քան 2,5 անգամ ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի խոսքերը մեջբերել է «Կոմերսանտ»-ը։

«Այս տարվա վերջին վեց ամիսների ընթացքում հանցագործությունների պատճառած նյութական վնասի չափը կտրուկ աճել է՝ 222 միլիարդից հասնելով 494 միլիարդ ռուբլու»,-ասել է Կրասնովը «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում։

Նա նշել է,որ «դատախազների ձեռնարկած միջոցները հաշվի առնելով՝ իրավապահ մարմինները առգրավել են գույք, փող, թանկարժեք իրեր՝ ընդհանուր 224 միլիարդ ռուբլու կամ 442,2 %-ով ավել, քան անցյալ տարվա առաջին կիսամյակի համեմատ»։

Բռնագրավված գույքի արժեքը գրեթե կրկնապատկվել է՝ հասնելով 129 միլիարդ ռուբլու, հավելել է վերահսկող գերատեսչության ղեկավարը։