Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՌԴ-ում մոբիլիզացիայից հետո քնապարկերի, առաջին անհրաժեշտության դեղերի գները 10-20%-ով աճել են

Ռուսաստանում հայտարարված մասնակի մոբիլիզացիայից հետո քնապարկերի, ջերմային ներքնազգեստի ու հարմարավետ կոշիկների պահանջարկն ու գներն աճել են 10-20 տոկոսով, գրում է «Իզվեստիա»-ն՝ ուսումնասիրելով «Wildberries» առցանց խանութի գները։

Նշվում է, որ կայքում առկա ջերմային ներքնազգեստի որոշ տեսակներ թանկացել են, մասնավորապես, բրդյա ներքնազգեստի հավաքածուն այժմ վաճառվում է 1,6 հազար ռուբլով (մոտ 11200 դրամ), մինչդեռ մեկ շաբաթ առաջ այն 20 տոկոսով էժան էր։

Անկախ դեղատների ասոցիացիայի տնօրեն, Դեղագործական ասոցիացիաների դաշինքի ղեկավար Վիկտորյա Պրեսնյակովան ասել է, որ մեծպահանջարկ է գրանցվել նաև առաջին անհրաժեշտության դեղամիջոցների և բժշկական արտադրատեսակների նկատմամբ։ Զինծառայողների համար գնում են, մասնավորապես, ցավազրկող, հակասեպտիկ և ջերմիջեցնող դեղամիջոցներ, ինչպես  նաև վիրակապեր և բժշկական սպեղանի։

ՌԴ պաշտպանության նախարարությունը ներկայացրել է այն իրերի ցանկը, որոնք մոբիլիզացված քաղաքացիները կարող են վերցնել իրենց հետ։ Ցուցակում հայտնված ապրանքների մեծ մասը վերաբերում է առաջին անհրաժեշտության ապրանքներին։