Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՌԴ Պետդումայի հանձնաժողովի նախագահը ՌԴ ՊՆ-ին ու Շոյգուին մեղադրել է ստի ու կեղծիքի մեջ

ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահ, գեներալ-գնդապետ Անդրեյ Կարտապոլովն ասել է, որ ՌԴ ՊՆ-ն պետք է դադարի ստել Ուկրաինայի պատերազմի մասին և կեղծ տվյալներ տալ։ Նրա խոսքով՝ դա կարող է մարդկանց վստահության կորստի պատճառ դառնալ, գրում է ռուսական РБК-ն։

«Պետք է դադարել ստել, մենք այս մասին բազմիցս խոսել ենք… Բայց դա ինչ-որ կերպ չի հասնում առանձին ղեկավարների», ասել է նա։

Կարտապոլովը նշել է, որ ՊՆ-ի հաղորդագրությունները չեն փոխվում և իրականում չեն պարունակում իրականությունը Ուկրաինայի ճակատում տիրող իրավիճակի մասին։

«Տասնյակ արկեր են ոչնչացրել, 50 օբյեկտ են խոցել, հարյուրավոր «նացիստներ» են ոչնչացրել… Եվ վերջ… Դե ժողովուրդը գիտի… Մեր ժողովուրդը հիմար չէ, տեսնում է, որ իրեն չեն ուզում ասել ոչ միայն ամբողջ ճշմարտությունը, այլեւ գոնե դրա մի մասը, դա կարող է հանգեցնել վստահության կորստի»,- զգուշացրել է գեներալը։

Կարտապոլովը մինչ պատգամավոր ընտրվելը եղել է Սերգեյ Շոյգուի տեղակալը պաշտպանության նախարարությունում։