Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՌԴ ՊՆ-ն հայտարարեց Ուկրաինայում իր բանակի «դրամատիկ իրավիճակի» մասին

Ուկրաինայում ռուսական բանակը կարող է հայտնվել «շատ դրամատիկ իրավիճակում մինչև ամառվա վերջ»։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության խորհրդատվական խորհրդի անդամ, Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի ղեկավար Ռուսլան Պուխովը, գրում է Focus-ը։

Նրա խոսքով, ռուսական բանակը շատ քիչ հետևակ ունի, քանի որ առաջնագիծը շատ մեծ է, իսկ ուղարկված ստորաբաժանումները քիչ են։

«Մենք ստիպված ենք ճեղքել ուկրաինական ճակատային գիծը շատ քիչ զինվորներով, խոցելի տանկերով և ռազմական զրահամեքենաներով»,- դժգոհել է Պուխովը։

Խորհրդականը նաև ուշադրություն է հրավիրել շատ վատ տեխնիկական աջակցության, վերջին սերնդի ինքնաթիռների և ճշգրիտ զենքի բացակայության վրա։ Բացի այդ, ուկրաինական բանակն ավելի փորձառու է, քան ռուսականը, քանի որ կռվում է վերջին 8 տարիներին։

«Մինչև ամառվա վերջ իրավիճակը մեզ համար կարող է դառնալ շատ դրամատիկ, մենք շատ քիչ զինվոր ենք մոբիլիզացնում, և մենք պետք է կռվենք բանակի հետ, որն արդեն անցկացնում է մոբիլիզացիայի չորրորդ ալիքը։ Նրանք մարտիկների պակաս չունեն», ասել է Պուխովը։