Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Ռեալ»-ը, «Չելսի»-ն, «Մանչեսթեր Սիթի»-ն հաղթեցին. Չեմպիոնների լիգայի այլ արդյունքներ

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացան E, F, G, H խմբերի 3-րդ տուրի հանդիպումները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` E խմբում «Զալցբուրգ»-ը նվազագույն հաշվով հաղթեց Զագրեբի «Դինամո»-ին, «Չելսի»-ն 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Միլան»-ի դարպասը:

F խմբում «Լայպցիգ»-ը տանն առավելության հասավ «Սելթիկ»-ի նկատմամբ (3:1), «Ռեալ»-ը հաղթեց Դոնեցկի «Շախտյոր»-ին (2:1): G խմբում «Մանչեսթեր Սիթի»-ն խոշոր`5:0 հաշվով հաղթեց «Կոպենհագեն»-ին, Դորտմունդի «Բորուսիա»-ն պարտության մատնեց «Սևիլիա»-ին 4:1 հաշվով:

H խմբում Թուրինում «Յուվենթուս»-ն առավելության հասավ «Հայֆա»-ի նկատմամբ (3:1), իսկ «Բենֆիկա»-ՊՍԺ հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1: Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի հանդիպումները կկայանան հոկտեմբերի 12-13-ին: