Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ռոբերտ Քոչարյան. Ո՞նց եք պատկերացնում, մենք գնայինք միկրոֆոնի կռիվ տայի՞նք

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ լրագրողների ընթացող հանդիպմանը Panorama.am-ը հետաքրքրվեց, թե ինչու սեպտեմբերի 14-ի երեկոյան Բաղրամյան պողոտայում հավաքվածներին առաջնորդող այդպես էլ չեղավ։

Panorama.am -Փաշինյանի՝ փաստաթուղթ ստորագրելու հայտարարությունից անմիջապես հետո հազարավոր մարդիկ ինքնաբուխ հավաքվեցին Աժ շենքի մոտ։ Սակայն արդար բարկության ալիքը մարեց, քանի որ ոչ մի կուսակցություն հանձն չառավ առաջնորդել մարդկանց դեպի գործողություն։  Սրանից հետո կրկին հանրությունը եզրահանգեց, որ իրականում չկա որևէ ուժ, որ ուզում է ղեկավարել Նիկոլ Փաշինյանի ավիրած երկիրը։ Այդպե՞ս է։

Ռոբերտ Քոչարյան-Այս հարցը հնչեցրել են Մոսկվա կինոթատրոնում տեղի ունեցած փակ ահնդիպման ժամանակ։ Երկու օր զոհված զինծառայողների ծնողների բողոքի ակցիան, հանրահավաքն էր այնտեղ։ Այնպես ստացվեց, որ հանրահավաքն այդ հարթակի շուրջ ձևավորվեց։ Կոպիտ ասած, դրա տերը զոհվածների ծնողներն էին։ Այդպես ստացվեց։  Հիմա դուք ո՞նց եք պատկերացնում, մենք գնայինք միկրոֆոնի կռիվ տայի՞նք։ Ոչ։ Այդ զանգվածը միայն «Հայաստան» դաշինքի  կամ «Պատիվ ունեմ» դաշինքի կողմնակիցները չէին։ Այո, մեծ զայրույթի էներգիա իր մեջ պարունակող զանգված էր։ Բայց այդպես ստացվեց։ Լավ չշարունակեմ, թե չէ ավել բաներ եմ ասելու ու քննարկումների թեմա է դառնալու։