Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանին անվտանգության երաշխիքներ տրամադրելու մասին

«Ես չգիտեմ, ինչն է Նիկոլ Փաշինյանի չհեռանալու մոտիվը։ Կարող եմ միայն ենթադրություններ անել»,-ասաց  ՀՀ երկորրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ արձագանքելով Yerevan.Today կայքի խմբագրի այն հարցին, թե կարծիքներ կան, որ Նիկոլ Փաշինյանը չի հեռանում զուտ անձնական անվտանգությունից ելնելով, ի՞նչ կարծիք ունեք, ո՞րն է պատճառը, նրան պե՞տք է տրամադրվեն նման երաշխքիներ։

Քոչարյանն ասաց՝ իրականում այդ  դաշտ չի ցանկանում մտնել, չգիտի պատճառները։

«Ինչ վերաբերում է հեռանալու պարագայում նրան հումանիտար միջանցք տրամադրելուն, ապա առաջին անգամ չէ, որ նման խոսակցություն է բացվում։ Եթե դա է այն գինը, որը պետք է տալ, այո, պետք  է տալ։ Ես չեմ կարծում, չեմ տեսնում նույնիսկ նշաններ, որ այդ մարդիկ պատրաստ են աթոռից հրաժարվել։ Իրենց հոժար կամքով իրենք չեն գնալու,   երկրի շահերը, ռիսկերը  գնահատելով այդ քայլին չեն գնալու։ Նրանք գնալու են մեկ պարագայում, եթե լինի հսկայական հանրային ճնշում»,-ասաց նա։