ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին մեղադրանք է առաջադրվել «Էվերթոնի» դեմ կայացած խաղից հետո տեղի ունեցած միջադեպի առնչությամբ, հայտնում է The Telegraph-ը:

37-ամյա ֆուտբոլիստը կոտրել էր երկրպագուի հեռախոսը։ Երկրպագուն ձեռքը մեկնել էր պորտուգալացու ուղղությամբ: Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան հայտարարել է, որ Ռոնալդուին մեղադրվում է ուրիշի գույքը դիտավորությամբ վնասելու հոդվածով: «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը հայտնել է, որ այս հարցը չի քննարկել պորտուգալացու հետ:

Ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում մասնակցել է 8 խաղի և խփել 1 գոլ:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Նման նյութեր