Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ռոնալդուն նշել է կարիերայի ընթացքում իր գլխավոր նվաճումը

Սաուդյան Ալ-Նասր ակումբի հարձակվող պորտուգալացի  Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է կարիերայի ընթացքում իր գլխավոր նվաճումի մասին։

«Հավանաբար կարիերայիս ընթացքում  ամենամեծ հաղթանակը Եվրո-2016-ում հաջողությունն է: Հաղթել  ինչ-որ բան քո երկրի համար. այնպիսի պահերին ես մեծանում, երբ ունես ընտանիք, ընկերներ:


Դու աճում ես որպես խաղացող, որպես տղամարդ, որպես հայր: Այնքան հիանալի էր»,- Գազետա.ռու-ի հաղորդմամբ, Ռոնալդոյի խոսքերն է մեջբերում LiveScore-ը։

Եվրո- 2016-ի հաղթող է դարձել Պորտուգալիան, որը եզրափակչում հաղթել է առաջնության ընդունող երկրին ` Ֆրանսիային 1-0 հաշվով։

Նշենք, որ Ռոնալդուն արժանացել է 5 «Ոսկե գնդակ» մրցանակի։ Համարվում է պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկը և Պորտուգալիայի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն։ Ռոնալդուն աշխարհում միակ ֆուտբոլիստն է, ով հեղինակել է 100-ից ավել գոլ՝ խաղալով 3 տարբեր ակումբներում և Պորտուգալիայի Ազգային հավաքականում։

Հունվարի 2-ին Ռոնալդուն դարձել է Ալ-Նասրի խաղացող, որի հետ պայմանագրով նա տարեկան կստանա 200 միլիոն եվրո։ Հունվարի 3-ին նա պաշտոնապես ներկայացվել է որպես ակումբի խաղացող։