Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ռուբեն Վարդանյանը քաղպաշտպանության հարցերով խորհրդակցություն է հրավիրել

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Արցախի Հանրապետության պետնախարար, քաղաքացիական պաշտպանության պետ Ռուբեն Վարդանյանն այսօր հրավիրել է խորհրդակցություն՝ քաղաքացիական պաշտպանության  համար պատասխանատու գերատեսչությունների ղեկավարների  և պաշտոնյաների մասնակցությամբ:

Խորհրդակցության ընթացում   ներկայացվել  և  քննարկվել է ԱՀ քաղպաշտպանության պլանը,  փաստաթղթի վերաբերյալ ներկայացվել են առաջարկներ: Կարևոր է համարվել առկա մարտահրավերներին համահունչ, իրատեսական և կենսունակ փաստաթղթի մշակումը:

Պետնախարար Ռուբեն Վարդանյանը քաղպաշտպանության պատշաճ մակարդակով կազմակերպումն առաջնային է համարել  բնակչության անվտանգության տեսանկյունից՝ ընդգծելով, որ այն նաև  կառավարության գործունեության գերակա խնդիրներից մեկը պետք է լինի: Նա կարևոր է համարել  քաղպաշտպանությունում  ներգրավված գերատեսչությունների փոխգործակցված և համակագված աշխատանքը, պարբերական ուսումնավարժանքների իրականացումը, ինչպես նաև  բնակչության շրջանում ուսումնական միջոցառումների կազմակերպումը:

Խորհրդակցության ընթացքում որոշվել է ստեղծել աշխատանքային խումբ՝ քաղպաշտպանության ոլորտին վերաբերող խնդիրների քննարկման համար։