Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Ռուբեն Վարդանյանն ինչի է տեղափոխվել Արցախ, մինչեւ հիմա այն, ինչ արել է ու այն, ինչ տեսել ենք, դրական եմ գնահատում». Իշխան Սաղաթելյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Լսեք, ամեն ինչ այնքան պարզ է, այնքան հստակ է՝ փաստ է տեղի ունենում ԱԺ-ում, ասում ենք՝ եկեք նշենք, որ ՀՀ-ն հանձնառու է Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանության գործում, ասում են՝ չէ: Էլ ի՞նչ պետք է լինի, որ հասկանաք՝ իրենք հրաժարվել են Արցախից, պետք է Լավրո՞վն ասի, որ հասկանաք: Ակնհայտ ասում են իրենք: Ընդ որում, որ ինքն ասում է՝ կա միջազգային հանրության կողմից նշաձողն իջեցնելու պահանջ, ինքը միջազգային հանրություն ասելով՝ նկատի ունի Թուրքիային, որովհետեւ միջազգային հանրությունը որեւէ բան չի ասել»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

Խոսելով Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի մասին՝ Սաղաթելյանն ասաց, որ նրա նշանակումը դրական է գնահատում. «Ինչի է տեղափոխվել Արցախ, կառավարության նիստի առաջին հայտարարությունը, մինչեւ հիմա այն, ինչ արել է ու այն, ինչ տեսել ենք, դրական եմ գնահատում: Ինչ կլինի դրանից հետո ինչ վարքագիծ, քայլեր, գործողություններ կլինեն՝ կյանքը, ժամանակը ցույց կտա: Եթե անկեղծ, Ռուբեն Վարդանյանն Արցախում է՝ Արցախի հայաթափումը կանխելու, տնտեսությունը վերականգնելու, դա ողջունելի է»:

Հարցին՝ դուք ասում էիք՝ «Նիկոլը իշխանություն չունի», հիմա ի՞նչ եղավ դրա վերջը՝ Սաղաթելյանը պատասխանեց. «Նիկոլի իշխանությունը շարունակում են պահել ուժային կառույցները, զորքերը, որոնք շարունակում են մարդկանց ճնշել, բռնել, դատապարտել: Ես հույս ունեմ, որ դուք ականատես կլինեք, որ նա դե ֆակտո եւ դե յուրե իշխանություն չունի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ