Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ռուս «խաղաղապահների» հրամանատարությունը Բաքվի էմիսարների առաջ բացեց դռները

Զլմ-ները հայտնում են, որ Իվանյան համայնքում այսօր շարունակվել են Արցախում ռուսական զորախմբի եւ Բաքվի էկոնոմիկայի, էկոլոգիայի և բնական պաշարների նախարարությունների, ինչպես նաև AzerGold փակ բաժնետիրական ընկերության ներկայացուցիչների բանակցությունները: Ըստ պաշտոնական տեղեկությունների՝ քննարկվել են «ոսկու, պղնձի ու մոլիբդենի հանքերում մոնիթորինգ անցկացնելու, գույքագրելու, կադաստրային գրանցում կազմակերպելու, շրջակա միջավայրին պոտենցիալ վնասներ պատճառելու ռիսկերը գնահատելու հարցերը։ Հանդիպումն անցել է կառուցողական ոգով։ Հանքավայրերի շահագործման հետ կապված հարցերով շփումները շարունակվելու են»։

Այսօր լուր էր տարածվել, թե ռուսական զորակազմի հրամանատար Վոլկովն իբր թույլ չի տվել Բաքվի լրագրողներին ու այլ պատվիրակների անցնել իրենց «պատասխանատվության գոտի», իրականությունը սակայն այլ է։

Այսպիսով, ռուս «խաղաղապահները» բացում են դռները Բաքվի էմիսարների առաջ։ Զուգահեռ, «խաղաղապահներն» իրագործում են Լաչինի միջանցքում Բաքվի վերահսկողությունը հաստատելու ծրագրերը։

Կարդացեք նաեւ Փափուկ բարձ հայերի գլխատակին․ Ռուսական զորակազմն Արցախում մեկնարկում է իր առաքելության նոր փուլը