Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ռուսական միջնորդություն եւ օկուպացիա Արցախում․ Փարիզյան վոյաժի մերկացումները

Չնայած միջազգային միջնորդությունը վարկաբեկելու և չեզոքացնելու փորձերին, որի վերջին ակտը Արայիկ Հարությունյան – Դավիթ Բաբայան զույգի փարիզյան վոյաժն էր, Հայաստանի ղեկավարության գործողությունները և այս այցը հանգեցրին այնպիսի արդյունքների, որոնք միջազգային միջնորդությունը չեզոքացնելու ծրագրի հեղինակներն ակնհայտորեն չէին սպասում։

1. Արայիկ Հարությունյան – Դավիթ Բաբայան զույգի հայտարարությունները ռուսական միջնորդության համար իսկական «մերկապար» դարձան՝ բացահայտելով դրա ոչ լեգիտիմ էությունը։ Ռուս «խաղաղապահներին» ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անժամկետ մանդատ տրամադրելու կոչերը ցույց են տալիս Արցախում ռուսական զորախմբի ներկայության անօրինականությունն իր ողջ խայտառակ մերկությամբ։ Իսկ զորքերի ներկայությունը ցանկացած վայրում՝ առանց օրինական ուժերի համար տարածք մուտք գործելու մանդատի և թույլտվության, կոչվում է օկուպացիա:

2. Փարիզյան վոյաժը վերջնականապես հաստատեց Արայիկ Հարությունյանի և Դավիթ Բաբայանի համագործակցային բնույթը, ովքեր մուրում են Արցախում օտարերկրյա օկուպացիոն ուժերի գտնվելու ժամկետի երկարաձգումը։

3. Կովկասում ԵՄ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի նույն օրը Երևան կատարած այցը, Հայաստանում ԵՄ դիտորդների գտնվելու ժամկետի երկարաձգման մասին Ֆրանսիայի արտգործնախարարի հայտարարությունները ցուցիչ դարձան, որ ռուս-թուրքական «պաշարումը», որը 100 տարի ծածկված էր Հայաստանի ծվատված մարմնով, փլուզվում է․ տարածաշրջանն աստիճանաբար «միջազգայնացվում է»՝ չնայած ռուս-թուրքական տանդեմի եւ հայ կոլաբորանտների ջղաձգումներին։

4. Այցը ցույց տվեց նաև, որ ահաբեկչական պատերազմի և Արցախի ռուս-թուրքական օկուպացիայի արդյունքները, Ակնայի ռուս-թուրքական հետախուզական կենտրոնի հետ միասին, չեն ճանաչվի միջազգային հանրության կողմից նույնիսկ հայ կոլաբորանտների խնդրանքով։