Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ռուսական օդանավակայանների վրա հարձակումները շարունակվում են

Ռուսաստանում շարունակվում են հարձակումները օդանավակայանների վրա, որտեղ գտնվում են  Ուկրաինայի քաղաքները ռմբակոծող օդանավերը։ Դեկտեմբերի 6-ի գիշերը անհայտ անօդաչու թռչող սարքը հարձակվել է Կուրսկի օդանավակայանի վրա։

Կուրսկի նահանգապետ Ռոման Ստարովոյտի խոսքով՝ անօդաչու թռչող սարքի հարձակման արդյունքում նավթի բազան հրդեհվել է։ Հրդեհը մարված է։

«Անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով Կուրսկի օդանավակայանի տարածքում նավթի բազա է բռնկվել։ Տուժածներ չկան։ Հրդեհը մեկուսացվում է։ Բոլոր հատուկ ծառայությունները աշխատում են տեղում», ասել է Ստարովոյտը։

Ականատեսները հայտնում են, որ անօդաչու սարքի հարձակումից խոշոր հրդեհ է բռնկվել, որը տեսանելի է քաղաքի մի քանի թաղամասերից։

Հիշեցնենք, որ երեկ հարձակումներ են եղել Էնգելսի եւ Ռյազանի օդանավակայանի վրա, որի արդյունքում կան զոհեր եւ վիրավորներ, վնասվել են ռազմավարական ռմբակոծիչներ։