Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ռուսաստանը գրավյալ տարածքներում ստացել է 12 տրլն դոլարի օգտակար հանածոներ

Ռուսաստանը 12 տրիլիոն դոլարի օգտակար հանածոներ է ստացել Ուկրաինայի օկուպացված տարածքներից։ Դա կազմում է ածխի հանքավայրերի ավելի քան 60%-ը, նավթի 11%-ը և գազի 20%-ը, ինչպես նաև Ուկրաինայի մետաղական հանքավայրերի ավելի քան 40%-ը։ Այս մասին գրում է The Washington Post-ը։

Կանադական SecDev աշխարհաքաղաքական ընկերության վերլուծության համաձայն, ածխի հանքավայրերի առյուծի բաժինը, որը տասնամյակներ շարունակ ապահովում էր Ուկրաինայի պողպատի արդյունաբերությունը, հայտնվել է օկուպանտների ձեռքում:

Եթե ​​Ռուսաստանը կարողանա բռնակցել օկուպացված տարածքը, Ուկրաինան կզրկվի իր հանքավայրերի գրեթե երկու երրորդից, ներառյալ բնական գազի, նավթի և հազվագյուտ հանքանյութերի պահեստները: Դա կարող է խանգարել Եվրոպային Ռուսաստանից և Չինաստանից ներմուծվող ապրանքների համար այլընտրանքներ փնտրելուց:

Ուկրաինայի Երկրաբանության և հանքային պաշարների պետական ​​ծառայության գլխավոր տնօրեն Ռոման Օպիմախը հայտնել է, որ կառավարությունը դեռևս գնահատում է պատերազմի ազդեցությունն իր հանքային պաշարների վրա։ Հաշվի առնելով, թե որքան հումք կա Ուկրաինայի արևելքում և հարավում, նա ենթադրել է, որ պաշարների քանակը գերազանցում է վերլուծության մեջ նշվածը։