Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ռուսաստանը համաձայնագիր է կնքել Թալիբանի հետ

Ռուսաստանը կսկսի բենզին, դիզելային վառելիք և հացահատիկ մատակարարել Աֆղանստան՝ թալիբների հետ կնքված ժամանակավոր համաձայնագրի շրջանակներում։ Բոլոր ապրանքները կգնվեն զեղչով։ Համապատասխան տեղեկությունը տարածել է Reuters-ը՝ վկայակոչելով Աֆղանստանի Առևտրի և արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հաջի Նուրուդին Ազիզիին։

Պաշտոնյան ասել է, որ թալիբներն աշխատում են իրենց առևտրային գործընկերների դիվերսիֆիկացման ուղղությամբ: Իսկ Ռուսաստանը պարզապես առաջարկում էր զեղչեր՝ համեմատած միջին համաշխարհային գների։

Ըստ Ազիզիի, համաձայնագիրը նախատեսում է տարեկան 1 մլն տոննա դիզելային վառելիք, նույնքան բենզին, 500 հազար տոննա հեղուկ գազ (LPG) և 2 մլն տոննա ցորենի արտահանում։ Նախարարը նաև պարզաբանել է, որ գործարքը կգործի անժամկետ փորձնական ժամկետով։ Եվ եթե երկու կողմերն էլ գոհ լինեն, ապա կկնքեն մշտական ​​պայմանագիր։

Ազիզին ոչինչ չի ասել ապրանքների գների մասին։ Միեւնույն ժամանակ, ըստ ռուս փորձագետների, հնարավոր է ապրանքները մատակարարվում են անվճար՝ Կենտրոնական Ասիայում Թալիբանի չեզոքության դիմաց։

Նշենք, որ Ռուսաստանը ոչ միայն չի ճանաչել Թալիբանի կառավարությունը, այլեւ ՌԴ օրենսդրութմաբ Թալիբանը համարվում է ահաբեկչական կազմակերպություն: Սակայն իշխանության գալուց հետո Մոսկվայում բազմիցս ընդունել են թալիբների պատվիրակությանը։