Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ռուսաստանը հանում է զորքը Սիրիայից

Ուկրաինայում զինուժի խոշոր կորուստները ՌԴ-ին ստիպում են դիմել կտրուկ միջոցների, համալրելու համար առաջացած բացերը։ Դրանով է պայմանավորված կալանավորների զորակոչը, մոբիլիզացիան։ Միեւնույն ժամանակ, տեղեկություններ կան արտերկրից, մասնավորապես Սիրիայից զորքն Ուկրաինա տեղափոխելու մտադրությունների մասին։

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի հաղորդագրության համաձայն, «Ռուսաստանի ռազմական ղեկավարությունը որոշել է մարտական ​​գործողությունների տարածք տեղափոխել Ռոսգվարդիայի ստորաբաժանումները, որոնք տեղակայված են Սիբիրի ռազմական օկրուգում, ինչպես նաև Սիրիայում տեղակայված ռուսական զորախումբը»։

Այսպիսով, ՌԴ-ն թողնում է ոչ միայն արտերկրի իր դիրքերը, այլեւ մերկացնում է ՌԴ հսկայական տարածաշրջանի պաշտպանությունը։