Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ռուսաստանը Հնդկաստանին խնդրել է օգնել․ ինչ ցուցակ է ներկայացվել հնդկական կողմին

Մոսկվան խնդրանք է ուղարկել Դելի՝ մեքենաների, ինքնաթիռների և գնացքների պահեստամասերի մատակարարման հարցում օգնություն ստանալու համար, որոնցով Ռուսաստանը այժմ սահմանափակված է միջազգային պատժամիջոցների պատճառով և որոնց կարիքն ունի արդյունաբերության աշխատանքը պահպանելու համար: Ինչպես հայտնում է Reuters-ը, Հնդկաստանին փոխանցված ցանկում կա մոտ 500 ապրանք։

Գործակալությունը պարզաբանում է, որ այս ցուցակը նախնական է. պարզ չէ, թե ինչ և ինչ քանակությամբ կուղարկվի Ռուսաստան, սակայն Հնդկաստանի կառավարությունում Reuters-ի աղբյուրը հայտնել է, որ ցուցակն ինքնին շատ անսովոր է իր ծավալներով։

Reuters-ը նշում է, որ ցուցակը բաղկացած է 14 էջից։ Ռուսաստանը պահանջում է մոտ 200 մետալուրգիական ապրանքներ և շատ բաղադրամասեր ավտոմոբիլային և ավիացիոն արդյունաբերության համար՝ մխոցներ, նավթի պոմպեր և բռնկման պարույրներ, բամպերներ, ամրագոտիներ, վայրէջքի սարքերի բաղադրիչներ, վառելիքի համակարգեր, կապի և հրդեհաշիջման համակարգեր, փրկարար բաճկոններ և ինքնաթիռի անվադողեր:

Ցանկում նշվում է նաև թղթի և սպառողական փաթեթավորման արտադրության հումք, ինչպես նաև տեքստիլի արտադրության նյութեր և սարքավորումներ, այդ թվում՝ գործվածք և ներկանյութեր։

Հնդկաստանը փորձում է մեծացնել առևտուրը Ռուսաստանի հետ, սակայն որոշ ընկերություններ մտավախություն ունեն, որ դա կարող է ընկնել Արևմուտքի պատժամիջոցների տակ: