Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ռուսաստանը կբախվի բյուջեի լուրջ դեֆիցիտի․ The Insider

Ռուսաստանի 2023 թվականի բյուջեի նախագծով և 2024-2025 թվականների պլանների համաձայն՝ առաջիկա տարիներին Ռուսաստանը կբախվի բյուջեի լուրջ դեֆիցիտի։ Այս մասին հայտնում է The Insider-ը։

Ըստ հրապարակման՝ դա կհանգեցնի այն ֆինանսական պահուստների գրեթե ամբողջական սպառմանը, որոնք Ռուսաստանը կուտակել էր նախորդ տարիներին։

Այսպես, 2022 թվականին Ռուսաստանի իշխանությունները մտադիր են Ազգային բարեկեցության հիմնադրամից հանել 3,2 տրիլիոն ռուբլի (մոտ 55,5 միլիարդ դոլար՝ ՌԴ ԿԲ պաշտոնական փոխարժեքով)՝ բյուջեի դեֆիցիտը ծածկելու համար։

2023 թվականի բյուջեում նախատեսվում է նմանատիպ միջոցառումների վրա ծախսել ևս 1,96 տրլն ռուբլի (մոտ 33,9 միլիարդ դոլար Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի պաշտոնական փոխարժեքով), 2024 թվականին՝ ևս 644 միլիարդ (մոտ 11,156 միլիարդ դոլար պաշտոնական փոխարժեքով): Այժմ Ռուսաստանի Դաշնության կառավարությունը միլիարդավոր ռուբլիներ է հատկացնում Ազգային բարեկեցության հիմնադրամից արդյունաբերության և այլ միջոցառումների համար: ՌԴ իշխանությունները պատրաստ են վերսկսել պաշարների համալրումը 2025 թվականից ոչ շուտ (բազային սցենարով)։

2022 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ Ազգային բարեկեցության հիմնադրամի իրացվելի ակտիվները գնահատվել են 11,87 տրլն ռուբլի՝ տարվա սկզբի մոտ 13,66 տրլն ռուբլու դիմաց։