Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ռուսաստանը կոշտ ջանքեր կգործադրի, որպեսզի Սիրիայի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգություններ չլինեն. Լավրով

Ռուսաստանը մտադիր է կոշտ ջանքեր գործադրել, որպեսզի Սիրիայի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգություններ չլինեն։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ չորեքշաբթի օրը ելույթ ունենալով Պրիմակովյան ընթերցումներ ֆորումում։ Լուրը հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Մենք կոշտ ձևով ձգտելու ենք ապահովել, որ Սիրիայի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգություններ չլինեն»,-ընդգծել է նախարարը։

Լավրովն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Աստանայի ձևաչափին մասնակցող երկրները (Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան) վերջերս Աստանայի հանդիպմանը հաստատել են իրենց դիրքորոշումը Սիրիայի տարածքային ամբողջականության վերաբերյալ։

«Այս պայմանավորվածությունների համատեքստում մենք շահագրգռված ենք, որ Թուրքիայի և Սիրիայի միջև Ադանայի համաձայնագրի հիման վրա, որն ուժի մեջ է մնում, այս երկու երկրները երկխոսության վերսկսման միջոցով, որոնց նախադրյալներն այժմ կան, լուծեն սահմանների անվտանգության ապահովման կոնկրետ հարցերը՝ հաշվի առնելով Թուրքիայի օրինական մտահոգությունները, որոնք ընդունում է Սիրիայի ղեկավարությունը»,-հավելել է ՌԴ ԱԳ նախարարը։