Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ռուսաստանը մի քանի շաբաթ նախապատրաստում էր Հյուսիսային հոսք գազատարի պայթեցումը․ The Times

«Հյուսիսային հոսք 2» գազատարի վրա դիվերսիան նախապես ծրագրել էր Ռուսաստանը։ Այս մասին հայտնում է The Times-ը, հղում անելով բրիտանական պաշտպանության նախարարության աղբյուրին, ըստ որի պայթուցիկ սարք է կիրառվել խափանման համար։ Ըստ աղբյուրի՝ պայթյունից մի քանի շաբաթ առաջ պայթուցիկներ են նետվել ծովը։

2022 թվականի սեպտեմբերի 26-ին «Հյուսիսային հոսք» օպերատորը հայտարարեց, որ «Հյուսիսային հոսք» գազատարի երկու ճյուղերի թողունակությունը զրոյի է հասել ճնշման կտրուկ անկման պատճառով։ Գիշերը ճնշումը նվազել է նաև «Հյուսիսային հոսք 2» խողովակաշարում, որն անցնում է Բալթիկ ծովի հատակով։ Nord Stream 2 AG օպերատոր ընկերությունը հայտարարության մեջ նշել էր, որ խնդրի պատճառ է դարձել խողովակի վնասվածքը։

Միջադեպը տեղի է ունեցել Դանիայի բացառիկ տնտեսական գոտում, Բորնհոլմ կղզուց հարավ-արևելք։

Սեպտեմբերի 27-ին տեղեկություններ հայտնվեցին, որ «Հյուսիսային հոսքի» տարածքում պայթյուններ են եղել։