Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ռուսաստանը պետք է սովորի առաջ տանել իր և իր դաշնակիցների շահերը. Հայկ Խալաթյան

«Քննարկման ժամանակ նշվեց հայկական կողմից որոշակի պատրանքների մասին՝ կապված ՀԱՊԿ-ի հետ, բայց ես պետք է նշեմ, որ այդ պատրանքները ստեղծվել են նաև Ռուսաստանի շնորհիվ»,- հայտարարեց լրագրող Հայկ Խալաթյանը, որը մասնակցում է «Հայաստանն ու Ռուսաստան-Արևմուտք գլոբալ առճակատումը. 2022թ. արդյունքները» թեմայով Երևանում անցկացվող քննարկմանը։

Նրա խոսքով՝ 15-20 տարի շարունակ Ռուսաստանի կողմից հայտարարություններ են հնչել, որ Մոսկվան պատասխանատվություն չի կրում արցախյան հակամարտության համար, բայց եթե հանկարծ ինչ-որ բան լինի Հայաստանին, վստահ եղեք, որ Ռուսաստանը կօգնի։ Նա նաև հիշեցրեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարություններն այդ կապակցությամբ։

Հայկ Խալաթյանը նշեց՝ հայկական կողմի հիասթափությունը կապված է նրա հետ, որ ռուս փորձագետները, պաշտոնյաները տասնամակներ շարունակ ասել են այդ մասին։

Նա նաև անդրադարձավ ՀԱՊԿ-ին։ «Այն հարցը, թե ինչ է սպասվում հետագայում ՀԱՊԿ-ին, մենք առաջիկա տարիներին կտեսնենք՝ ՀԱՊԿ-ը դառնում է իրական ռազմաքաղաքական միություն, թե կլինի ԵԱՀԿ-Ինտերպոլի խառնուրդը, որը կզբաղվի այնպիսի հարցերով, ինչպիսիք են թմրավաճառների դեմ պայքարը, խաղաղապահ զորավարժություններ կանցկացնի։  Ռուսաստանը պետք է սովորի առաջ տանել իր և իր դաշնակիցների շահերը, քանի որ յուրաքանչյուր երկիր ուժեղ է իր դաշնակիցների հետ»,-ասաց Հայկ Խալաթյանը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի գլխավոր խնդիրը այս առճակատման մեջ ոչ միայն ԱՄՆ-ն է, այլ հավաքական Արևմուտքը։ «Ռուսաստանը պետք է ցույց տա, որ իր հետ ընկերանալը ձեռնտու է, իսկ  չընկերանալը ձեռնտու և խնդրահարույց չէ»,- ընդգծեց նա։