Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ռուսաստանը Թուրքիայի դրոշի ներքո բանակ է ձեւավորում․ թուրք «կամավորներն» արդեն պատրաստ են

Ռուսաստանի պետական ՌԻԱ Նովոստի գործակալությունը հայտնում է, որ Թուրքիայից ժամանած կամավորները սկսել են մարտական ​​պատրաստություն անցնել Սուդոպլատովի գումարտակում՝ «հատուկ ռազմական գործողությանը» (Ուկրաինայի դեմ պատերազմին․ խմբ) հետագա մասնակցության համար։

Ավելի վաղ՝ 2022-ի հոկտեմբերին ուկրաինական ալիքները հաղորդագրություններ էին տարածել, որ ռուսական հավաքակայաններում ստեղծվում է հատուկ իսլամական աշխարհազոր Թուրքիայի դրոշի ներքո։ Իսլամական կազմավորումների կորիզն են ներկայացնում «ադրբեջանական ծագումով» ՌԴ քաղաքացիները՝ ինչպես հյուսիսկովկասցի, այնպես էլ անդրկովկասցի։ Հրամանատարության մեջ են մտցվել կադրային թուրք սպաներ։ Ըստ ամենայնի, ՌԻԱ Նովոստիի հաղորդագրության մեջ նշված թուրք «կամավորները» կադրային սպաներ են։ Գործակալությանը տված հարցազրույցում նրանք նշում են, որ ծառայել են թուրքական բանակում։

Ռուսաստանը իսլամական բանակ է ձեւավորում Թուրքիայի դրոշի ներքո․ Հառաջ, «ադրբեջանցիներ» 17․10․22 թ․ հոդվածում քաղաքական մեկնաբան Պավել Դալլաքյանը գրում է, որ 20-րդ դարի սկզբին Առաջավոր Ասիայի եւ Կովկասի էթնոտարածքային վերաձեւումը ռուս-թուրքական կարգինով թեւակոխում է վերջնական փուլը։

«Ռուսաստանի բնական գազի պաշարներին անվճար տիրանալու և վերահսկելու՝ Թուրքիային արված Վլադիմիր Պուտինի սենսացիոն առաջարկների լույսի ներքո, Ռուսաստանի Դաշնության տարածքում «թյուրքական բանակի» ձևավորումը վկայում է Հարավային և Հյուսիսային Կովկասից Ռուսաստանի հեռանալու ծրագրի արագացված իրագործումը՝ թուրքական ինքնիշխանությանն այդ տարածքների հանձնումով։ Ուկրաինական արշավանքի ցուցանակի ներքո կազմավորվող ՌԴ իսլամական բանակի բուն ասպարեզը Հայաստանն ու Իրանն են լինելու: Նիկոլ Փաշինյանը և քպ-ական խմբակն այս ծրագրի առանցքային տարրն են։ Մտահղացման շարժիչ ուժը պատմական նորածիններ՝ այսպես կոչված «ադրբեջանցիներն» են, իսկ ծախսվող նյութը՝ պատմական եռանդը կորցրած ու մանկամտության մեջ ընկած հայերը», գրել է Պավել Դալլաքյանը։

Ռուսաստանի հեռանալու վկայություններ են Բերձորի միջանցքի արտատարածքային կարգավիճակը լուծարելու, Արցախը եւ ՀՀ այլ շրջաններ օտարելու Մոսկվայի գործողությունները։ Քպ-ական իշխանությունը եւ նրա հենակ ընդդիմությունը ռուսական պլանին հավատարմության հիմքով սպասարկում են հայկական հողերը մաս-մաս թուրքերին հանձնելու՝ Էրդողանին Պուտինի պարտավորությունը։ ՌԴ-ն հեռանում է Կովկասից՝ այն թուրքերին հանձնելով։ Ռուսաստանը՝ Մոսկովիայի շրջանի, Բելառուսի եւ Ուկրաինայի հետ ռուս-թյուրքական համադաշնություն հույսերով։