Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Րոպեներ առաջ է կառավարությունը ԱԺ-ին տեղեկացրել, որ փոխնախարարն ազատվել է զբաղեցրած պաշտոնից ու չի գա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Այսօր էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գեւորգյանը ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստում ներկայացրեց «Պետտուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը:

Նախորդ նիստում փոխնախարարը ներկայացրել էր «Ապրանքային նշանների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ, որով սահմանվում էին ԵԱՏՄ միասնական ապրանքային նշանի գրանցման իրավական հիմքերը: Հիմա նոր նախագծով էլ սահմանվում են այդ ապրանքային նշանների գրանցման պետտուրքերը:

Առաջարկվում է, որ երբ ապրանքային նշանը գրանցում են, այլեւս հնարավոր բոլոր դասերով այն չգրանցեն: Գործող օրենքով ապրանքային նշանի փորձաքննության լրացուցիչ տուրք չկար, հիմա այն սահմանելու անհրաժեշտությունն առաջացել է այն բանից հետո, երբ հայտատուները, հատկապես նրանք, ովքեր պետական տուրքը վճարում են նվազեցված դրույքաչափով, ապրանքային նշանը գրանցման են ներկայացնում ԱԾՄԴ 45 դասում ընդգրկված բոլոր ապրանքների ու ծառայությունների համար, անկախ նրանից՝ օգտագործելու են ապրանքային նշանը այդ բոլոր ապրանքների և ծառայությունների համար, թե՞ ոչ։ Բացատրությունն այս է՝ կատարվում է մեծ ծավալի աշխատանք՝ ինչպես հայտը հիմնապաշար մուտքագրելիս և հայտի նախնական փորձաքննության ընթացքում ներկայացված ապրանքների և ծառայությունների ցանկի համապատասխանությունն ԱԾՄԴ-ի դասերին ստուգելիս, այնպես էլ «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում հայտը, ինչպես նաև ապրանքային նշանի գրանցման մասին տեղեկությունները հրապարակելիս։ Լրացուցիչ տուրք սահմանելով ակնկալում են նվազեցնել չհիմնավորված գրանցումները, միևնույն ժամանակ չկրճատելով հայտերի ընդհանուր թիվը և բյուջետային մուտքերը: Նման մոտեցում կիրառվում է նաև միջազգային պրակտիկայում, ինչպես նաև ԵԱՏՄ մի շատ երկրներում, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնությունում, Բելառուսում և Ղազախստանում:

Սակայն հրապարակված նախագիծը հանձնաժողովի նիստում փոխնախարար Ռաֆայել Գեւորգյանն առաջարկեց փոխել. «Նախկինում կար ընդհանուր գումար նախնական փորձաքննության համար: Քննարկումների արդյունքում եկել էինք այն մտքին, որ 5-ից ավելի դասի համար ներկայացնելիս յուրաքանչյուրի համար եւս տուրք գանձենք, որպեսզի որոշակի զսպող հանգամանք լինի տնտեսվարողների համար, որ բոլոր դասերով իրենց ապրանքային նշանը չփակեն, դիտարկեն այն դասերը, որոնք առավել կարեւոր են իրենց համար: Սակայն հավելյալ տուրքը թերեւս մինչեւ լիագումար նիստերի դահլիճում քննարկելը հանենք՝ տնտեսվարողների բեռն առավել չծանրացնելու համար»:

Նախագիծը դրական եզրակացություն ստացավ:

Ի դեպ, օրակարգի հաջորդ հարցը, որը նույնպես «Պետտուրքի մասին» օրենքում փոփոխություններին էր վերաբերվում, պետք է զեկուցեր էկոնոմիկայի փոխնախարար Արմեն Արզումանյանը, բայց նիստից րոպեներ առաջ է կառավարությունը տեղեկացրել, որ Արզումանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ