Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Սա մեր հավաքական պատասխանը կլինի Ալիևի հռետորաբանությանը. Անդրանիկ Թևանյան

ԱԺ-ն 81 պատգամավորով սկսեց «Հայաստան» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստը՝ ԱԺ հայտարարություն ընդունելու մեկ հարցով:

Մինչև քննարկման մեկնարկը ՔՊ-ական պատգամավոր Հայկ Կոնջոյանը հայտարարեց, որ իր ներկայացրած խմբակցությունը կողմ է եղել այդ օրակարգով արտահերթ նիստի հրավիրմանը, ավելին՝ առաջարկություններ է ներկայացրել հայտարարության տեքստի վերաբերյալ և կողմ է քվեարկելու 3-ժամյա ռեժիմով քննարկում անցկացնելուն:

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունը Ադրբեջանի խորհրդարանի 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ» նախագիծը ներկայացրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:

Վերջինս հայտարարեց, որ նոյեմբերի 8-ին Ադրբեջանի մեջլիսի ընդունած հայտարարության մեջ նենգափոխվել է 44-օրյա պատերազմի պատճառները, արցախյան հիմնահարցի պատմությունը, ամրագրվել է, թե իբր այդ հիմնահարցն այլևս լուծված է և  սպառնալից հռետորաբանություն է պարունակում՝ ուղղված ՀՀ-ին:

Անդրանիկ Թևանյանը, հայտարարեց, որ երբեմն ՀՀ իշխանությունների ներկայացուցիչների հնչեցրած կարծիքները համընկնում են ադրբեջանական կողմի տեսակետների հետ և խորհրդարանական մեծամասնությանն առաջարկեց քվեարկել հայտարարության օգտին, որպեսզի ապացուցի, որ իրականում այդպես չէ:

«Սա մեր հավաքական պատասխանը կլինի Ալիևի վարած քաղաքականությանը, հռետորաբանությունը, նաև մեր համերաշխությունը կլինի Արցախի հանրապետության խորհրդարանի ընդունած որոշմանը»,-ասց ընդդիմադիր պատգամավորը: