Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Սաակաշվիլիի բժշկական հետազոտությունները ցույց են տվել, որ նրա օրգանիզմում մկնդեղ կա

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբան Շալվա Խաչապուրիձեն հայտնել է, որ բանտում գտնվող իր պաշտպանյալի բժշկական հետազոտությունները հաստատել են մարմնում մկնդեղի առկայությունը։ Mtavari-ի տարածած լուրը ներկայացրել է «Գազետա ռու»,-ն։

«Մենք դեռ չենք ստացել եղունգների անալիզներ, դրանք այսօր կգան, բայց հեռախոսով պարզվեցինք, որ հետազոտության արդյունքում հայտնաբերվել է մեկ այլ (թունավոր) նյութ՝ մկնդեղ»,-ասել է Խաչապուրիձեն։

Ավելի վաղ բժիշկ, «Էմպաթիա» ՀԿ-ի ղեկավար Մարիամ Ջիշկարիանին ասել էր, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ուսումնասիրությունից նրա մարմնի վրա հայտնաբերվել է երեք ծանր մետաղ։

Ջիշկարիանին նշել է, որ Սաակաշվիլին, ամենայն հավանականությամբ, թունավորված է։ Բժիշկը նշել է, որ ինքը և օտարերկրյա գործընկերները, ովքեր հետազոտություն են անցկացրել, սպասում են «հետազոտությունների հաստատմանը»:

Իր հերթին Սաակաշվիլիի փաստաբան Շալվա Խաչապուրիձեն լրագրողներին ասել է, որ եթե թունավորելու փաստն ի վերջո հաստատվի, ապա իրավապաշտպանները և նախկին նախագահի ընտանիքի անդամները կդիմեն դիվանագիտական կորպուսին՝ դրան արձագանքելու խնդրանքով։