Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Սաակաշվիլիի եղբայրը խոսել է քաղաքական գործչի առողջական ծայրահեղ ծանր վիճակի մասին

Թբիլիսիի կլինիկայում գտնվող նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, նա չի կարող շարժվել: Palitranews հեռուստաընկերության եթերում նրա եղբոր Գիորգի Սաակաշվիլիի այդ տեղեկատվությանն անդրադարձել է «ՌԻԱ նովոստի»-ն։

«Վիճակը շատ ծանր է և այն գնալով վատանում է, նա կամ պառկած է, կամ նստած: Երբ նրան տեղափոխեցին կլինիկա, նա ինքնուրույն գնաց, հիմա դժվարանում է շարժվել: Բժիշկներն ասում են, որ եթե սա շարունակվի, ամեն ինչ կարող է ճակատագրական ավարտ ունենալ»,-ասել է Սաակաշվիլիի եղբայրը։

Նրա խոսքով՝ քաղաքական գործչին փրկելու միակ ճանապարհը նրան արտասահմանյան կլինիկա տեղափոխելն է, նման միջնորդությամբ պաշտպանական կողմը շուտով կդիմի դատարան։ Գիորգի Սահակաշվիլին անընդունելի է համարում արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի առաջարկը՝ արտասահմանյան կլինիկայից որևէ բժշկի բերել նախկին նախագահին բուժելու համար, քանի որ, ըստ նրա, Թբիլիսիի կլինիկաներում չկան համապատասխան պայմաններ և սարքավորումներ։

«Նա արդեն 79 կիլոգրամ է կշռում, երբ Վրաստան ժամանեց՝ 118 էր եթե իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամները այցելեին Սահակաշվիլիին կլինիկայում, կհամոզվեին, թե որքան ծանր է նրա վիճակը»,-ասել է Սաակաշվիլիի եղբայրը։