Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Սաակաշվիլին կտակել է իրեն թաղել Ուկրաինայում

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին չորեքշաբթի օրը կայացած դատական նիստի ժամանակ հայտարարել է, որ ցանկանում է իր մահից հետո հուղարկավորվել Ուկրաինայում։ Լուրը հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Ես բացարձակապես վստահ եմ մեր հաղթանակում, բայց եթե չտեսնեմ այդ հաղթանակը, որն այդքան մոտ է, ապա իմ սիրտը պետք է թաղվի Կիևում: Այն պատկանում է Ուկրաինային»,- դատարանի նիստի ժամանակ Vivamed  կլինիկայից, որտեղ բուժման կուրս է անցնում, տեսակապի միջոցով ասել է Սաակաշվիլին։

Սաակաշվիլին խոսել է ուկրաիներեն: Նրա խոսքը թարգմանել է դատարան հրավիրված թարգմանիչը։ Ելույթի ավարտից հետո Վրաստանի նախկին ղեկավարը բարձրացրել է «Ուկրաինա» գրառմամբ շապիկը և մասամբ մերկացրել ստամոքսը՝ ցույց տալու համար, թե որքան վատ է։ Դատավոր Գիորգի Արևաձեի հարցին, թե սննդամթերք ու դեղորայք ստանում է, Սաակաշվիլին դրական է պատասխանել։

Չորեքշաբթի օրը Թբիլիսիի քաղաքային դատարանը հերթական նիստն է անցկացնում Սաակաշվիլու առողջական պատճառներով ժամանակավոր կամ լրիվ ազատ արձակման վերաբերյալ փաստաբանների միջնորդության առնչությամբ։ Նիստին նախատեսվում են լսել առողջապահության ոլորտի մասնագետներին, ինչպես նաև Vivamed կլինիկայի բժիշկներին։