Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Սաակաշվիլին կտակել է, որ իրեն թաղեն Ուկրաինայում

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այսօր կայացած դատական ​​նիստում հայտարարել է, որ ցանկանում է մահվանից հետո թաղվել Ուկրաինայում։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից:

«Ես բացարձակապես համոզված եմ մեր հաղթանակի հարցում, սակայն եթե չապրեմ մինչև այդ հաղթանակը, որն այդքան մոտ է, իմ սիրտը պետք է թաղվի Կիևում: Այն պատկանում է Ուկրաինային», – դատի ժամանակ տեսակապի միջոցով ասել է Սաակաշվիլին Թբիլիսիի «Վիվամեդ» մասնավոր կլինիկայից, որտեղ նա բուժման կուրս է անցնում։

Սաակաշվիլին խոսել է ուկրաիներեն: Նրա խոսքը թարգմանել է դատարան հրավիրված թարգմանչուհին: Ելույթի ավարտից հետո Վրաստանի նախկին ղեկավարը բարձրացրել է UKRAINIAN մակագրությամբ մարզաշապիկը և մասամբ մերկացրել որովայնը, որպեսզի ցույց տա, թե որքան վատ է ինքը: