Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Սաակաշվիլուն տեղափոխում են վերակենդանացման բաժանմունք

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն ծանր վիճակում տեղափոխում են վերակենդանացման բաժանմունք:«ՌԻԱ նովոստի»-ին գրում է, որ այդ մասին հայտնել է «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության անդամ Գիորգի Չիլաձեն։

«Ես հենց նոր խոսեցի նրա անձնական բժշկի հետ… Նախագահի (նախկին նախագահ Սաակաշվիլի) առողջական վիճակը կրիտիկական մակարդակի վրա, նրա կյանքը փրկելու համար կարևոր է տեղափոխումը վերակենդանացման բաժանմունք։ Այս պահին վերակենդանացման բաժանմունքը պատրաստվում է ընդունել Սաակաշվիլուն»,-լրագրողներին ասել է Չիլաձեն։

Սաակաշվիուի ընտանիքի անդամներն ամեն օր հայտնում են քաղաքական գործչի ծանր վիճակի մասին։ Ավելի վաղ անկախ բժիշկները հայտնել էին, որ Սաակաշվիլին թունավորվել է ծանր մետաղներով։ Թբիլիսիի քաղաքային դատարանը քննարկում է Սաակաշվիլու ազատազրկման ժամկետը հետաձգելու դիմումը՝ կապված արտերկրում գտնվող կլինիկայում նրա բուժման անհրաժեշտությամբ։