Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Սադրանք անելիս Ադրբեջանը նայում է ոչ թե Երեւանի կենտրոնում մեր ցույցերին, այլ սահմանին»․ Սեյրան Օհանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Ադրբեջանի խորհրդարանն այդ հայտարարությամբ ասում էր, որ ճիշտ են արել, որ Արցախի դեմ պատերազմ են սկսել, հետո նաեւ ՀՀ սահմաններին, որ լավ են արել, որ երկաթե բռունցքը կոտրել են մեր գլխին։ Նենգափոխել են նաեւ արցախյան հակամարտության պատմությունը՝ հայ ժողովրդին ներկայացնելով որպես ագրեսոր, մինչդեռ միակ ագրեսորն Ադրբեջանն է»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ օրերս ԱԺ արտահերթ նիստում իշխանությունը համաձայնության չեկավ Ադրբեջանի գործողությունների դատապարտմանը վերաբերող ընդդիմության հայտարարության նախագծի շուրջ։

«Բացի Ադրբեջանի հանցագործությունների դատապարտումից, նշել էինք այն կետերը, որոնք անհրաժեշտություն են, այդ թվում ՀՀ-ի հանձնառությունն Արցախի անվտանգության ապահովման գործում, «Արցախի հանրապետություն» եւ «Արցախի ինքնորոշման իրավունք» ձեւակերպումների կարեւորությունը։ Իշխանությունը չընդունեց։ Իրենց թվում է, թե այդ բառամթերքը կհանգեցնի սադրանքների։ Մենք գտնում ենք հակառակը։ Ադրբեջանի թելադրած խաղաղության օրակարգին կուլ գնալը, դրան համաձայնելը, միակողմանի փոխզիջելը, քո շահերը չներկայացնելն ու քո անվտանգությունը չապահովելն է բերելու Ադրբեջանի սադրանքներին, այդ թվում՝ Արցախի շուրջ»,-համոզմունք հայտնեց Սեյրան Օհանյանը։

Նրա բնորոշմամբ՝ իշխանությունն ասում է, թե Հայաստանը չպետք է գրավ դնենք Արցախի համար․ «Մի՞թե մեր պայքարն արցախյան առաջին ազատամարտում դա էր․․․կռվել ենք, հերոսացրել մեր որդիներին․․․անընդունելի է նման բաներ ասելը։ Արցախի ղեկավարությունը ՀՀ ղեկավարության վրա հույս դնել չի կարող եւ համապատասխան աշխատանք պետք է տանի ՌԴ խաղաղապահների հետ։ Բացի այդ, մեր հայտարարության նախագիծը հենց իշխանությունը պետք է նախաձեռներ եւ պատասխաներ Ադրբեջանի խորհրդարանին։ Այս ընթացքում իրենք ի՞նչ են արել, որ Ադրբեջանը սադրանքներ չանի։ Սխալ տեղեկություններ են պնդումները, թե Ադրբեջանը, տեսնելով Երեւանի կենտրոնում դիմադրության շարժման հավաքները, սադրանքներ է անում։ Ադրբեջանը նայում է ոչ թե Երեւանի կենտրոնին, այլ սահմանին, որը կահավորված չէ,

նայում է բանակին, որը չի վերականգնվել։ Եթե մեկ անգամ մռութին ստանան, ոչ Արցախում, ոչ էլ ՀՀ սահմաններին առաջ չեն գա»։

Սեյրան Օհանյանը նաեւ շեշտեց՝ իշխանությունն առհասարակ խուսափեց գնահատական հնչեցնել Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ կնքված Շուշիի հռչակագրի առիթով, ինչը եւս ներառում էր ընդդիմության հեղինակած հայտարարության նախագիծը։

Հիշեցնենք, որ օրերս ԱԺ արտահերթ նիստում ընդդիմության հայտարարության նախագծի քննարկման ժամանակ ՔՊ-ն դեմ է արտահայտվել «ԼՂ հանրապետություն» ձեւակերպմանը, Շուշիի հռչակագիրը դատապարտելուն, ՀՀ-ի կողմից Արցախի ինքնորոշման իրավունքի եւ անվտանգության հանձնառություններն ամրագրելուն։ ՔՊ խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը սա պարզաբանելիս պնդել է, որ նման ձեւակերպումները ռիսկային են եւ չեն նպաստում միջազգային կոնսոլիդայիացին։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ