Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Սահմանային բնակավայրերում պայմանագրային զինծառայողները երկու խնդիր են իրականացրել, Սեյրան Օհանյան

«Պրոֆեսիոնալ բանակին անցնելու գաղափարը նոր չէ: Դեռ ՀՀ զինված ուժերի ձևավորման նախնական փուլում էլ  մենք մտածել ենք դրա մասին»,-խորհրդարանում հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ ելույթ ունենալով Սուրեն Պապիկյանի ներկայացրած օրինագծի վերաբերյալ, որով առաջարկվում է ժամկետային զինծառայողներին «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շրջանակներում հնարավորություն տալ 6 ամիս ծառայելուց հետո ընտրել 5 տարով պայմանագրային ծառայության անցնելու տարբերակը:

Նա հայտնեց, որ պայմանագրայինի անցնելու գործընթացը լայն բովոնդակություն ունի, ինչն ընդգրկում է անձնակազմի համալրումը և այն խնդիրները, որոնք կատարում են զինված ուժերը:

Սեյրան Օհանյանի խոսքով՝ կախված խնդիրներից ՀՀ ԶՈւ-ն դեռ երկար ժամանակ խառը համալրում է ունենալու՝ և՛ պայմանագրային, և՛  ժամկետային ծառայության տեսքով:

Ըստ պաշտպանության նախկին նախարարի՝ երկար տարիներ պայմանագրային ծառայությունը ներդնելով՝ ՊՆ-ն նաև սոցիալական խնդիրներ է լուծել:

«Հատկապես սահմանային բնակավայրերում պայմանագրային զինծառայողները երկու խնդիր են իրականացրել: Առաջին՝ սահմանների պաշտպանությունը ՝ համալրելով տվյալ տարածքի զորամասերը և սոցիալական խնդիրե են լուծել՝ զբաղվելով գյուղատնտեսությամբ և դրանից եկամուտ ստանալով»,-ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավարը:

Նա հայտնեց որ չափազանց խիստ մոտեցումն պայմանագրային ծառայությանը մի փոքր ժամանակավրեպ է, այդ պատճառով էլ խմբակցությունը դեմ է պայմանագրային ծառայությողների համար ատեստացիա գործընթաց սահմանելու օրինագծին:

Օհանյանը նաև ասաց, որ ժամկետային ծառայությունից պայմանագրայինին անցնելու գաղափարը դեռ 2010 թվականին է առաջ քաշվել, ինքն է դրա հիմնավորումները տվել և կողմ է դրան, սակայն դեմ է երբ համալրման գործընթացին տալիս են «Պաշտպան հայրենյաց» և նման այլ անուններին, դրանք, ըստ նրա,  ընդամենը պետք է լինի համալրման մեջ ժամկետայինից պայմանագրայինի անցնելու կետը:

«Հայաստան» խմբակցության ղեկավարը նաև հայտնեց, որ ընդդիմությունը օրենսդրական փոփոխությանը կողմ  կքվեարկի:

Սուրեն Պապիկյանն էլ իր պատասխան ելույթում հայտարարեց, որ երևէ մեկը չի նսեմացնում նախկինում եղած ձեռքբերումները:

«Բայց ինձ համար անհասկանալի է, թե դրականի մասին խոսելիս, ինչու պետք է  անընդհատ համեմատություն անենք անցյալի հետ և փորձենք գտնել պատճառներ, կամ որևե կերպ կապել նրա հոտ, որ որևէ մեկը քննադատում է նախկինում գոյություն ունեցած պայմանագրային համակարգը»,-ասաց պաշտպանության նախարարը և հավելեց, որ խոսքը գոյություն ունեցող համակարգի բարելավման մասին է, քանի որ այն չի համապատասխանում երկրի առաջ ծառացած մարտահրավերներին: