Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Սահմանենք մեր ապագան միասին. «Ապագա Հայկական»-ի համաժողովի գրանցումը բաց է բոլորի համար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

2022թ. նոյեմբերին 11-13-ին Երևանում կայանալու է Ապագա Հայկականի առաջին Համաժողովը՝ «քաղաքացիական ասամբլեա» մասնակցային ժողովրդավարության մոդելի հիման վրա։

Հայաստանի Հանրապետությունից, Արցախից և Սփյուռքից ընտրված 200 մասնակից քննարկելու է «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» հանրային նախաձեռնության 15 նպատակներից երեքը՝ «Հայաստան-Սփյուռք միասնականություն», «Պատմական պատասխանատվություն» և «Բնակչության աճ», վեր է հանելու առկա խնդիրները, մարտահրավերները և ընդունելու դրանց լուծմանն ուղղված առաջարկությունների փաթեթներ։

Գիտակցելով մեր հավաքական պատասխանատվությունը հայ ժողովրդի կայուն ու անվտանգ ապագայի կերտման և մեր զարգացման ուղին կանխորոշելու գործում՝ մեզանից յուրաքանչյուրը կարող է դառնալ այս կարևոր գործընթացի մաս։

Մասնակցության հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է «Ապագա Հայկականը» նախաձեռնության պաշտոնական կայքէջում () լրացնել համապատասխան հայտաձևը։

Մասնակցության հայտը կարելի է ներկայացնել նաև հետևյալ հեռախոսահամարով` +374 (60) 700 800, ինչպես նաև [email protected] էլեկտրոնային հասցեով։

ՍԱՀՄԱՆԵՆՔ ՄԵՐ ԱՊԱԳԱՆ ՄԻԱՍԻՆ:

ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ