Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Սամվել Բաբայանը հանդես կգա գործնական լուծումների առաջարկներով և քաղաքական հայտարարությամբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ի պատասխան Սամվել Բաբայանի արցախյան հանդիպումների վերաբերյալ հարցումների

Հաշվի առնելով Արցախի և Հայաստանի շուրջ ստեղծված և օր օրի խորացող համահայկական սպառնալիքները, ինչպես նաև Արցախի ժողովրդի կողմից Սամվել Բաբայանին ուղղված հարց-պահանջները՝ վերջինս նպատակահարմար է գտել հեˊնց Արցախում, հեˊնց արցախցիների հետ խոսել Արցախի շուրջ։

Հանրային քննարկման ընթացքում Սամվել Բաբայանը երեք հիմնական թեմատիկ ուղղություններով՝ արտաքին քաղաքականություն, տնտեսություն, անվտանգություն և պաշտպանություն, ներկայացնելու է, թե՝

  • Ի՞նչ ունենք այսօր,
  • Ի՞նչի կարող է հանգեցնել Արցախի ժողովրդի՝ սեփական ճակատագրի նկատմամբ անտարբերությունը,
  • Ի՞նչ կարող են ձեռք բերել Արցախը, Հայաստանը և Սփյուռքը, եթե Արցախի ժողովուրդը տեր կանգնի իր պետականությանը։

Հանդիպում-քննարկման ընթացքում Սամվել Բաբայանը հանդես կգա գործնական լուծումների առաջարկներով և քաղաքական հայտարարությամբ։

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ