ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանթուշը բացատրել է Ռոնալդուին ԱԱ-2022-ի 1/8 եզրափակչի՝ Շվեյցարիայի դեմ խաղի մեկնարկային կազմում չընդգրկելը։

«Իմ որոշումը ոչ մի կերպ կապված չէ Հարավային Կորեայի դեմ նրա խաղի հետ։ Մենք այդ մասին մտածել ենք այսօրվա խաղից մի քանի օր առաջ։ Թիմերը վաղուց պատրաստ էին սրան։ Տեխնիկական որոշում է, ոչ ավելին»,- Սանթուշի խոսքերն է փոխանցում Record-ը։

Պորտուգալիայի հավաքականը H խմբում առաջին հորիզոնականն էր զբաղեցրել 6 միավորով։ Պորտուգալացիները հաղթել էին Գանային (3-2) և Ուրուգվային (2-0), իսկ վերջին խաղում պարտվել են Հարավային Կորեային (1-2)։ 1/8 եզրափակչում էլ պորտուգալացիները 6-1 հաշվով հաղթել էին Շվեյցարիային և դուրս եկել քառորդ եզրափակիչ, որտեղ կխաղան Մարոկկոյի ընտրանու հետ:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Նման նյութեր